Լրահոս
Աշխարհ
17:45
15.05.23
160

Միկրոավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել

Img default alt hy

Մեքսիկայի հյուսիս-արևելյան Տամաուլիպաս նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 26 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Nuevo Dia պարբերականին:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին Սիուդադ Վիկտորիա քաղաքի մայրուղու վրա: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Բախումից հետո երկու մեքենաներն էլ սկսել են այրվել:

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, բեռնատարի քարշակը չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, անջատել է այն և փախուստի դիմել:

Կատարվում է հետաքննություն: