Լրահոս
Իրավական
19:30
15.05.23
226

Միջանձնային վեճ և խուլիգանություն մայրաքաղաքի կենտրոնում. ձերբակալվել է չորս երիտասարդ

Img default alt hy

Մայիսի 13-ին, ժամը 23.30-ին, անհայտ քաղաքացուց ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն է, լսվում են կրակոցներ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնում է դեպքի վայր, տեղյակ են պահվում նաև պարեկները:

Միջադեպի հնարավոր զարգացումը հաջողվում է կանխել, և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվում ու բաժին է տեղափոխվում 18-20 տարեկան գյումրեցի չորս երիտասարդ:

Ըստ նախնական տվյալների` երիտասարդների վեճը միջանձնային բնույթի էր:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակի մեկ պարկուճ, երկու փամփուշտ և դանակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: