Լրահոս
Հասարակական
10:42
14.02.22
308

Մի քանի շրջաններում տեղումներ կան․ ավտոճանապարհները հիմնականում բաց են

Img default alt hy

Փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: