Լրահոս
Հասարակական
00:00
08.05.23
170

Mersedes-ը բախվել է ցուցանակին, կոտրել այն, ապա բախվել երկաթե սյանը. վիրավորներից մեկը երեխա է

Img default alt hy

Մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Օհան Ք.-ն, իր վարած Mersedes մակնիշի ավտոմեքենայով, Հասրաթյան փողոցում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել և բախվել արտաքին լուսավորման երկաթե սյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մեկ երեխա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի հարևանությամբ գործող շինանյութի խանութի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պարեկները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: