Լրահոս
Միջազգային
20:59
27.01.25
214

Մեռնելն ամենագեղեցիկ բանն է թվում նրանց. մահացու վերադարձ՝ Գազա և Թրամփի սկանդալային առաջարկը

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնել հարևան երկրներում՝ Հորդանանում ու Եգիպտոսում։ Թրամփը այդ հարցով խոստացել է խոսել Եգիպտոսի նախագահի հետ: Իսկ Գազա վերադարձողներին մահվան է դատապարտում Իսրայելը: Կիրակի «Ցահալ»-ը կրակ է բացել հենց այն պահին, երբ փախստականների մի խումբ Գազա վերադառնալիս է եղել: Երկու պաղեստինցի է զոհվել, 7-ը՝ վիրավորվել: Վիրավորներից մեկը երեխա է: Ըստ ականատեսների, հարյուրավոր տեղահանված խաղաղ բնակիչներ գիշերել են բաց երկնքի տակ, երբ սպասում էին Իսրայելի թույլտվությանը Գազայի հյուսիսում իրենց տներ վերադառնալու համար: