Լրահոս
Քաղաքական
20:49
09.11.25
158

«Մեր ձևով» շարժման անդամները չնախատեսված այցով Վաղարշապատ համայնքում էին

Img default alt hy

Նոյեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները չնախատեսված այցով գտնվում էին Վաղարշապատ համայնքում։ Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շարժման անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մայր Տաճարում մոմավառություն իրականացրեցին։

Այցի ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին նաև շարժմանը միացած վաղարշապատցիների հետ, ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի զարգացման տեսլականը, պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում շարժման առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։