Լրահոս
Հասարակական
19:07
13.05.23
185

Մեր բանակը «շնորհքով հակահարված» է տվել. իրավիճակը Գեղարքունիքում

Հայ-ադրբեջանական մայիսյան էսկալացիան արդեն խլել է 1 հայ զինվորի կյանք, 8 զինծառայող վիրավորվել է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մայիսի 11-ի լուսադեմին ակտիվացած թշնամին փոփոխական ակտիվությամբ, կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ մինչև մայիսի 12-ի ուշ երեկո: Կրակի ինտենսիվության նվազման մասին պաշտպանության նախարարությունը հայտնել է ուրբաթ՝ ժամը 21-ին:

Առավոտյան 8:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել և պաշտպանության նախարարությունը, որ 2 օրում 50 հաղորդագրություն է տարածել սահմանային իրավիճակի մասին, լռում է արդեն մոտ 9 ժամ: