Լրահոս
Միջազգային
14:30
16.07.22
137

Մեքսիկայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Img default alt hy

Մեքսիկայի ռազմաօդային ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռն արևմտյան Սինալոա նահանգում կործանվել է: Այս մասին հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը:

Ուղղաթիռում գտնվող 15 անձանցից 14-ը մահացել են, մեկին բուժօգնություն է տրամադրվում:

Պաշտպանական գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում՝ պարզելու վթարի պատճառները: