Լրահոս
Իրավական
16:15
08.05.23
213

Մեքենայում՝ զենքեր, իսկ վարորդի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել

Img default alt hy

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության, Կենտրոնական բաժնի և ՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով մայիսի 6-ի ժամը 02.25-ին Չարենցի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա և 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ:

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով երկու հրազեն և «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Նա ձերբակալման ժամանակ փորձել է փախչել, սակայն ընկել է, գլուխը խփել մայթեզրին և ստացել վնասվածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։