Լրահոս
Հասարակական
23:06
15.02.22
843

Մեքենան վարելիս հանկարծամահ է եղել․ ողբերգական ավտովթար

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա:

Փրկարարները Mercedes  մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս  են բերել Արմավիրի մարզի բնակիչ,  59-ամյա Վաչագան Ա.-ի դին և  մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տղամարդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։