Լրահոս
Քաղաքական
23:57
13.02.23
174

Մենք կկարողանանք ուժեղանալ նույնիսկ ծանր փորձություններից հետո․ Դավիթ Բաբայան

Img default alt hy

Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր լրանում է #Ղարաբաղ/յան #ազգային-#ազատագրական շարժման վերջին փուլի մեկնարկի 35 տարին։ Այսօր մենք՝ #Արցախ/ը և ողջ #հայ ժողովուրդը, շատ ծանր վիճակում ենք՝ մեր ողջ պատմության, թերևս, ամենաճակատագրական շրջանում։

Սակայն բոլոր դժվարությունները հաղթահարելու համար մենք պետք է հարգենք ու հիշենք մեր պատմությունը, նրա լուսավոր էջերը, ճանաչենք սխալներն ու բացթողումները, բայց դա անենք առանց գոռգոռոցների ու սուտի հայրենասիրական մտորումների, առանց ցուցադրական պոպուլիզմի, իմաստորեն և պրոֆեսիոնալ կերպով։

Միայն այս կերպ մենք կկարողանանք ուժեղանալ նույնիսկ ծանր փորձություններից հետո։ Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին։ Մի՛ ընկճվիր, կան բոլոր հնարավորությունները վերածննդի համար»: