Լրահոս
Հասարակական
20:00
12.01.23
94

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը

Img default alt hy

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցանակը նախատեսում է պարգևատրել անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերն ու ծրագրերը:

Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development  հղմամբ:

Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը երեք հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով (ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվում)։

Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Ըստ մրցանակի չափորոշիչների՝ ծրագրերը պետք է գործեն առնվազն չորս տարի և լինեն շարունակական` նպաստելով կրթություն հանուն կայուն զարգացման գործունեության առաջնային հինգ ոլորտներից մեկի կամ մի քանիսի զարգացմանը:

Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի ամբողջական փաթեթներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը [email protected] էլ. հասցեին:

Հայտերը ներկայացնելու ուղեցույցը կցվում է: