Լրահոս
Տնտեսական
14:45
11.01.23
124

Մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում սննդամթերքը թանկացել է 10 տոկոսով

Img default alt hy

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 10.0%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ, հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.3-3.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում:

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.3%-ով:

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 10.9%, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 4.7% գնաճ: