Լրահոս
Հասարակական
19:26
26.01.22
217

Մատաղիսի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել

Img default alt hy

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Մատաղիս գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ն:

Հաղորդվում է, որ որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: