Լրահոս
Զինված ուժեր
16:53
27.01.22
113

Մարտական հերթափոխ է տեղի ունեցել

Img default alt hy

Հունվարի 27-ին զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։