Լրահոս
Քաղաքական
22:14
14.01.26
177

Մարտադաշտի վերածվելու վտանգը մեծանում է. TRIPP-ը՝ երևի՞, թե ամբողջովին Ալիևի սրտով

Ինչո՞ւ է Հայաստանը Միացյալ Նահանգների հետ նոր հռչակագիր ստորագրում հենց այն պահին, երբ հարևան Իրանի հասցեին բացահայտ սպառնալիքներ են հնչում Վաշինգտոնից: Այս հարցի վերաբերյալ Թեհրանի մտահոգություններն է հայտնել նաև Հայաստանում Իրանի դեսպանը՝ ահազանգելով՝ ԱՄՆ-ն TRIPP-ը կարող է օգտագործել իր անվտանգային քաղաքականության համար: Իրանի այս մտահոգությունները հասկանում է ընդդիմությունը. «Թրամփի ուղու» շուրջ հայ-ամերիկյան վերջին քննարկումներն արագ կազմակերպվեցին՝ Իրանի զանգվածային ցույցերի ֆոնին: