Լրահոս
Մշակույթ
11:45
29.04.23
136

Մարկեսի նախկինում չհրատարակված վեպը լույս կտեսնի 2024 թվականի գարնանը

Img default alt hy

Գաբրիել Գարսիա Մարկեսի նախկինում չհրատարակված «Կտեսնվենք օգոստոսին» վեպը Իսպանիայում լույս կտեսնի 2024 թվականի գարնանը։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին TASS-ի փոխանցմամբ հայտնել է El Periódico թերթը։

Գրքի տպագրության ժամանակը պատահական չէ, այն համընկնում է հեղինակի մահվան տասներորդ տարելիցին։ Ակնկալվում է, որ գիրքն ավելի ուշ կթարգմանվի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն:

2014 թվականին գրողի մահից հետո իսպանական La Vanguardia թերթում հրապարակվել է Մարկեսի անհայտ վեպից մի հատված։ Նախկինում նրա բոլոր ձեռագրերը նվիրաբերվել են Հարրի Ռանսոմ կենտրոնին: