Լրահոս
Հասարակական
09:58
25.01.22
1 178

Մարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը(Տեսանյութ)

2019-ին «Politik.am»-ը բացահայտել էր, որ Նիկոլ Փաշինյանի աղջիկը՝ Մարիամ Փաշինյանը ևս պետության հաշվին ծառայողական մեքենա է ստացել։ Այդ հոդվածում մասնավորապես գրված էր․

«Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի  ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար» (Մանրամասն՝ այստեղ)։ 

«Politik.am»-ի ընթերցողներից մեկը նկարահանել է կադրեր, թե ինչպես են մեքենան և պետական ծառայողները սպասարկում Մարիամ Փաշինյանին։