Լրահոս
Հասարակական
15:15
29.04.23
236

Մարդու իրավունքների պաշտպանության նշաձողը պետք է էլ ավելի բարձրացվի. Անահիտ Մանասյան

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ապրիլի 28-ին անցկացվել է խորհրդակցություն։

Մասնակցել են ՄԻՊ աշխատակիցները։

Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի բարձրացվի, և մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։

Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել ռազմավարական առաջնահերթ ուղղությունները։