Լրահոս
Հասարակական
14:55
16.07.22
148

Մանթաշյանը հրաժարվել է հոսպիտալացվելուց. նա առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է ՔԿՀ. փաստաբան

Img default alt hy

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով անխօրեին  տեղափոխվել է հիվանդանոց ստացելէ առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել և վերադարձել է հետ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին  NEWS.am-ին  հայտնեց նրա փաստաբանը`  Ալեքսանդր Կոչուբաևը:

«Բայց ստացվում է, որ ամեն շաբաթ Մանթաշյանը բացի դիաբետից մեկ այլ առողջական խնդրով հայտնվում է հիվանդանոցում, կլինի լյարդ, կլինի ստամոքս կամ այլ խնդիր: Սա արդեն խոշտանգման տարրեր պարունակող երևույթ  է, մենք դեռևս մեկ ամիս առաջ միջնորդել ենք դատավոր Ֆարխոյանին հրատապ նիստ նշանակի  և քննարկի կալանքի հետ անհամատեղելիությունը փորձաքննություն  նշանակելու հարցը, բայց հասկանալի պատճառներով Ֆարխոյանը նիստ չհրավիրեց և  այդ հարցը չքննարկվեց, հերթական նիստը ամսի 20-ին է և այդ օրը մենք այդ հարցը կբարձրացնենք»,-ասաց նա:

Փաստաբանի կարծիքով` դատարանում երեկվա կատարվածից հետո այնպես չէ, որ իշխանություննռրը սթափվելու  են. «Նրանք  ամեն ինչ բերել են, հանգեցրել են  դրան, այնպես չէր, որ պահի տակ պարո Գրիգորյանը մահացավ, և ցավոք սրտի,  պարոն Գրիգորյանը այս իշխանությունների միակ զոհը չէ: Եվ կալանավայրում, և կալանավայրից դուրս կասկածելի հանգամանքներով պայմանավորված մենք մահեր ունեցել ենք և այս դեպքը իշխանություններին որևէ ձևով չի կաշկանդելու կամ սթափեցնելու և օրինակ հրահանգ է լինելու դադարենեք քաղաքական հետապնդումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Մանթաշյանը կալանավորվել է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին։