Լրահոս
Քաղաքական
19:30
16.07.22
149

Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները․ պատգամավոր

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն իր էջում գրել է․

«Գործող ռեժիմի կողմից ընդդիմախոսների անօրինական ձերբակալությունները և դրանց հաջորդած էլ ավելի անօրինական կալանավորումները քաղաքական հետապնդման կլասսիկ փորձեր են, որոնք կանխակալ բայցերով այս կամ այն կերպ շաղկապվում են Քրեական օրենսգրքի՝ պատահականության սկզբունքով ընտրված հոդվածներով:

Նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան ազատ խոսքի, քաղաքական ազատությունների, խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների ծրագրված սահմանափակում, որոնք շղարշվում են սին քրեական գործերով:

Դրանք ցավոք արժենում են մարդկային կյանքեր, որոնք անվերականգնելի ու անհամաչափելի են ստեղծված իրավիճակում:

Երեկ, դատական նիստի դահլիճում Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից հետո,ծանր առողջական վիճակով հիվանդանոց է տեղափոխվել ապօրինի կալանավորված Նարեկ Մանթաշյանը, այնուհետև կրկին հետ են տեղափոխել ՔԿՀ: Ու սա, ի դեպ, կալանավորման ընթացքում նմանատիպ 3-րդ դեպքն է: Նարեկ Մանթաշյանին անհապաղ բուժում է անհրաժեշտ, շաքարային դիաբետից ախտահարվել են նրա կենսական օրգանները, ՔԿՀ-ում անհրաժեշտ դեղորայք և պայմաններ չկան:

Այս ամենը, սակայն որևէ կերպ չի հուզում ենթադրյալ արդարադատություն իրականացնողներին, ովքեր կարծես օրենքի ծառայելու երդման փոխարեն հավատարմության երդում են տվել»: