Լրահոս
Հասարակական
17:24
27.01.25
545

Մանկապարտեզներում կա 1600-1700 դրամանոց կարագ և 50-60 դրամանոց կաթ. կասկածներ ունենք. ՄՊՀ նախագահ

Img default alt hy

Հաճախ մանկապարտեզներում ունենում են կարագ և պանիր, որոնք գնի առումով բավականին էժան են և մարմինը կասկածներ ունի, որ դրանք տեխնիկական կանոնակարգման պահանջներին չեն համապատասխանում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա հավելեց, որ ուսումնասիրություններ կատարելուց հետո փորձում են այդ խնդիրը լուծել: «Ստացվում է, որ ՀՀ-ում մի իրականությունում մեջ կա մեկ կիլոգրամի համար 1600-1700 դրամանոց կարագ, բայց մյուս իրականության մեջ, որտեղ մենք ապրում ենք, դժվար է գտնել այդ գնի կարագ, այն անհամեմատ ավելի թանկ է»,-ասաց Գեղամ Գրիգորյանը նաեւ հավելեց, որ օբյեկտիվ իրականության մեջ չկա նաև լիտրը 50-60 դրամ արժողությամբ կաթ, ինչպես մանկապարտեզներում է. «Սա նշանակում է, որ այդ սննդամթերքի արդյունքը չպետք է համապատասխանի տեխնիկական պահանջներին»։