Լրահոս
Մամուլի տեսություն
10:03
12.02.22
231

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով


«Հրապարակ»

Արցախի ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին իշխանական շրջանակների թեկնածուն Լյովա Մնացականյանն է՝ Ռիժի Լյովը:

«Գոլոս Արմենիի»

Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը համարում է, որ հենց Հայաստանն է Թուրքիայի գլխավոր թշնամին։

«Փաստ»

Քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձելու են մեղավորներ նշանակել, կեղծիքի մեծ դոզաներ են նետվելու հանրային դաշտ:

«Հրապարակ»

Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի ու դեսպանների հետ:

«Փաստ»
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բողոքել է տրանսպորտում սկոտչով ամրացված կեղտոտ ալկոգելերից, նաև փնթի կանգառասրահներից: Սակայն զարմանալի է, որ քաղաքապետը ուշադրություն չի դարձնում բուն տրանսպորտի վիճակին, որը գնալով ավելի վատ է աշխատում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ: