Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
27.01.22
126

Մամուլի տեսություն

«Հրապարակ»

Հունվարի 28-ի միջոցառմանը փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը:

«Ժողովուրդ»

Պապիկյանի հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել: Փաշինյանից բացի, Covid-ով վարակվել է նաեւ ԱԺ-ի ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։

«Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան:

«Փաստ»

Առաջիկա հնարավոր զարգացումներին, սահմանադրական փոփոխություններին և կառավարման համակարգի փոփոխություններին ընդառաջ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի ամրապնդվել:

«Հրապարակ»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասն անհայտ պայմաններում կառավարությանը փոխանցելուց հետո այնտեղ կադրային «հեղափոխություն» է իրականացվում։

 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ: