-
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26
«Մամ, որ մի քիչ էլ փորեմ, ապերի թաթիկը կարա՞մ բռնեմ»
2020 թ․ հոկտեմբերի 7-ին Ռուզաննա Սարգսյանը որդու ծննդյան համար տորթ էր գնել։ Կրտսեր դուստրը՝ Նարեն, ասել էր, թե ապերի ծնունդն է, բա տորթ չե՞ն առնելու։ 20 տարվա ընթացքում առաջին անգամ Տիգրանի ծննդյան օրը նշեցին այդ օրը, գրում է «hetq.am»-ը։
Տիգրանը ծնվել էր հոկտեմբերի 7-ի կեսգիշերին մոտ, սակայն միշտ ծննդյան օրը նշում էին հոկտեմբերի 8-ին, որը նաև մոր ծննդյան օրն է։
«Առաջին անգամ հոկտեմբերի 7-ին նշեցինք Տիգրանի ծնունդը, ներքուստ, կարծես, շտապում էի, որ հանկարծ ինչ-որ վատ լուր չլսեմ»,- ասում է Ռուզաննան։

Տիգրանը մորը խոստացել էր ծննդյան օրը զանգել և 40 անգամ օդ կրակել այնպես, որ նա լսի։ Սակայն զանգն ու կրակոցներն այդպես էլ չհնչեցին։ Սեպտեմբերի 28-ի լուսաբացին Օմարի պաշտպանության դիրքերից մեկում նռնակի պայթյունից զոհվել էր Տիգրան Զաքարյանը։ Ընտանիքն այդ մասին իմացել էր 13 օր անց։
Պատերազմի օրերին Զաքարյանները տանը հեռուստացույց չէին միացնում, լուրերին չէին հետևում, կարծես, ինչ-որ անբացատրելի տագնապ կար։ Ռուզաննան ասում է՝ վախենում էին զոհերի ցուցակները կարդալուց։ Իսկ հոտեմբերի 9-ի զոհերի անունների ցուցակում հրապարակվել էր նաև որդու անունը, ինչի մասին իմացել էին ավելի ուշ հարազատներից։

Այդ օրը նույն անուն-ազգանվամբ երկու հոգու անուն էր հրապարակվել։ Տիգրանի հայրանունը սխալ էին գրել՝ Շավարշի, ինչը փոքր հույս էր տվել նրանց, որ իրենց որդին չէ։ Սակայն հետո ճշտումներ էին արել, և պարզվել էր, որ հենց Տիգրան Շահենի Զաքարյանն է։
Հոկտեմբերի 9-ին Ռուզաննան գնացել էր մանկապարտեից Նարեին վերցնելու, երեխան մորն ասել էր, թե ընկեր Անուշն իրեն գրկել էր, ասել՝ վայ, Նարե ջան, և ուժեղ լացել։ Բայց այդ ժամանակ էլ չէր մտածել պատահածի մասին։ Այդ օրը ծանոթները, ընկերները Տիգրանից էին հարցրել, և իրենք ասել էին, որ դեռ չի զանգել, տեղեկություն չունեն։
Հյուրասենյակում Ռուզաննան մաքրում է խոնավ աչքերը, խուլ հևոց է լսվում։ Պատին Տիգրանի մեծ ու փոքր նկարներն են, մոմերը, զինվորական գլխարկը։ Նարեն անընդհատ հետևում է, որ եղբոր հիշատակի անկյունում դրված մոմերը վառ լինեն։ Ծնողներն ասում են՝ իրեն ոչ ոք չի ասել այդ մասին։

Նարեն գրկում է կատվին՝ Վասկային, և դուրս գալիս հյուրասենյակից։ Նա դեռ սպասում է եղբորը։ Ծնողներն ասել են, որ Տիգրանը բուժվում է Ամերիկայում, թեև մտածում են, որ Նարեն հասկանում է կատարվածը, սակայն չի ցանկանում ընդունել փաստը։ Մի անգամ, երբ Տիգրանի մոտ Եռաբլուր էին գնացել, Նարեն սկսել էր խաղալ հողի հետ ու փորել, ապա շրջվել էր դեպի մայրն ու հարցրել․ «Մամ, որ մի քիչ էլ փորեմ, ապերի թաթիկը կարա՞մ բռնեմ»։ Արցունքի մի կաթիլ, կարծես, անշարժանում է Ռուզաննայի այտին։ Նա լռում է։
Տիգրանը երեք երեխաներից ավագն էր։ Երբ դեռ մեկ տարեկան չկար, ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան։ Այնտեղի կյանքին հարմարվել էին, սակայն Տիգրանի կրթության համար վերադարձան Հայաստան։ Վերադարձից առաջ այնտեղ ծնվել է Տիգրանի եղբայրը՝ Դավիթը, որը հիմա ուսումնարանի առաջին կուրսի ուսանող է։
Տիգրանը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ուսումնարան՝ հյուրանոցային սպասարկում մասնագիտացմամբ։ Պատահական չէր ընտրել։ Հայրը՝ Շահեն Զաքարյանը, այդ ժամանակ աշխատում էր հյուրանոցում և որդուն հաճախ էր տանում աշխատավայր։ Տիգրանին գրավել էր հյուրանոցային գործը։
Բացի դրանից՝ Տիգրանը հմուտ դարպասապահ էր։ Նրա գրասեղանի դարակներում ծնողները պահում են պատվոգրերը։ Դավիթն ասում է՝ 9 տարի եղբայրը ֆուտբոլով է զբաղվել։ Մականունը «պուճուր» էր․ փոքրամամրմին լինելու համար էին ասում։ Երբ դպրոցում սկսել էր ֆուտբոլ խաղալ, մարզիչն ասել էր, թե չի կարող դարպասապահ լինել։
Տիգրանը նրան հակառակ էր ապացուցել, և այդ տարի գավաթ էին նվաճել։ Սա պատմելիս հոր՝ Շահենի աչքերում հպարտության մի շղարշ է հայտնվում։ Ռուզաննան արցունքների միջից ժպտում է։ Ասում է՝ միշտ շտապում էր խաղերից առաջ։ Տուն էր մտնում, թևի տակ դնում մարզակոշիկներն ու արագ դուրս գալիս։ Իսկ մայրն ամեն անգամ տոպրակը ձեռքին բակ էր գնում ու նրա հետևից կանչում, որ գոնե վերցնի, տոպրակում դնի։ Տիգրանը հետ էր դառնում, վերցնում ու քայլելու ընթացքում տեղավորում մարզակոշիկները։
Հիմա այս փոքր դրվագները ջերմության մեծ աղբյուր են, որով ապրում են ծնողները։ Դրանք նման են ամպոտ երկնքում արևի մի շողի, որ ժպիտ է պարգևում, հետո երբ այն անհետանում է, կրկին մռայլ երկինքն է։
Երբ Տիգրանը 15 տարեկան էր, ծնվել է քույրը՝ Նարեն, որի հանդեպ շատ հոգատար էր։ Երկուսով չափազանց նման են իրար։ Ծնողներն ասում են՝ Նարեի անգամ փոքր ժեստերը նման են Տիգրանին։ Հիմա դստեր մեջ գտնում են նաև ավագ որդուն։ «Ամենամեծ սերը Նարեին Տիգրանն է տվել։ Ինքը մեծանալով, կարծես, ապացուցում է, որ փոքր Տիգրանն է։ Երբ մի ժեստ է անում, ես ու Շահենն իրար ենք նայում և ասում՝ զգացի՞ր»,- նկատում է Ռուզաննան։
2019 թ․ հունվարի 10-ին Տիգրանը զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Քարվաճառում։ Ընտանիքը ամիսը մեկ-երկու անգամ պարտադիր այցելության էր գնում։ Եվ անգամ ամենամտերմիկ զրույցների ժամանակ Տիգրանը չէր բողոքում ծառայությունից։
«Տիգրանն իր էությամբ բողոքել բառը չի իմացել»,- նշում է հայրը։
98 օր էր մնացել Տիգրանի վերադարձին։ Մայր ու որդի սկսել հետհաշվարկ անել, սակայն պատերազմն սկսվեց։ Սեպտեմբերի 27-ին Տիգրանը զանգել էր հորը։ Այդ օրը նրա զանգերն ավելի հաճախակի էին, ինչը զարմացրել էր Շահենին։ «Հարցնում էր՝ ի՞նչ կա-չկա։ Ասեցի՝ Տիգրան, ի՞նչ ա եղել, ի՞նչ ա կատարվում, ինչ-որ բա՞ն ա եղել, տղես։ Ասեց՝ չէ, չէ, մենք բունկերում ենք, ապահով տեղում ենք։ Ես Մարտակերտ եմ ծառայել։ Ռելիեֆով գիտեմ, որ Քելբաջարը շատ դժվար հասանելի տեղ էր թշնամու համար։ Ասում էի՝ տղես ապահով ա, բան չի լինի, թշնամին էնտեղ չի կարող հասնել»,- ասում է Շահեն Զաքարյանը։
Այդ օրը Տիգրանը խոսել էր նաև մոր հետ։ Երբ վերջինս սկսել էր լացել, հանգստացրել էր, ապա մորաքրոջը զանգել՝ խնդրելով, որ զանգի քրոջն ու խնդրի, որ «չտզզա»։

«Տիգրանի հետ վերջին անգամ խոսելիս ասեց, թե կանջատի հեռախոսը, որ ԱԹՍ-ներն իրենց տեղը չգտնեն։ Ասեցի՝ բալես, դու հիմա ի՞նչ ես անում, ասեց՝ մամ, դիրքավորված եմ, որ թուրքը գա, մի քոռ չանգալ ունեմ, կոխեմ բուկը։ Ասեցի՝ բալես, ասա՝ որտեղ ես, ասեց՝ ապահով եմ, հանգիստ եղիր, բայց առաջնագծում էին»,- պատմում է մայրը։
Մինչև սեպտեմբերի 28-ի լուսաբացը Տիգրանենք մարտ են վարել։ Երբ իրավիճակը խաղաղվել էր, սկսել էին զենքերը լիցքավորել։ Այդ ժամանակ հրամանատարը բարձրացել էր հեռադիտակով դիտարկման, բայց թշնամու դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել։ Նորից մարտ էր սկսվել։ Տիգրանը զոհվել է նռնակի պայթյունից։ 7 զինակից ընկերներից ողջ են մնացել 3-ը։
Մինչև հոկտեմբերի 10-ը ընտանիքը վստաh է եղել, թե Տիգրանը չի զանգում, որովհետև հարմար չէ։ Այդ օրը Շահենին զանգել էր քույրն ու ասել, որ ուզում է տեսնել նրան։
«Ասեցի ինչի՞ պիտի քուրս գա աշխատանքի տեղ, ինձ տենա։ Տեղը բացատրեցի, եկավ։ Մինչև իրենք կգային, ես մեքենայով իջա։ Արդեն զգում էի, որ մի բան էն չի։ Քուրս մորս հետ տաքսիով եկան։ Ասեցի՝ ի՞նչ ա եղել էրեխուն, ասեց՝ ապեր, ոչ մի բան, էրեխեն ուղղակի վիրավոր ա։ Ասեցի՝ լավ, բայց քո մեջ արդեն գիտես, որ դա վիրավորի բան չի»,- պատմում է հայրը։
Ռուզաննան որդու զոհվելու մասին իմացել է ամուսնուց։ Շահենը գույժը լսելուց երկու ժամ հետո գնացել է Մարտունի, որտեղ էլ գտել է որդու մարմինը։
Մարտունիում ծանոթ ունեին, որը ժամանակին աշխատում էր Շահենի հետ։ Պատերազմի օրերին հաճախ էր զանգում նրան։ Իսկ հոկտեմբերի 10-ին, երբ զանգել էր խոսելու, ծանոթն ասել էր՝ եկեք․ «Արդեն հասկացա, որ էրեխես էնտեղ էր»։
«Գնացել եմ, ճանաչել էրեխուս․․․ Ոչ մի ծնող չի ուզի էդ վիճակում տեսնի իր էրեխուն։ Ճանաչում ես, բայց գիտակցությանդ չի հասնում, որ քո էրեխեն ա։ Մտա, տեսա էրեխուս, դուրս եկա ու նոր արդեն երկու մասի ես կիսվում՝ մի կեսդ հավատում ա, մյուսը՝ չի հավատում»,- ասում է Շահենը։
Տիգրանը հուղարկավորվել է հոկտեմբերի 12-ին Եռաբլուրում։ Այդ օրերին մինչև մայրամուտ հուղարկավորություններ էին։ Շահենն ասում է՝ Տիգրանին 16։30 են հուղարկավորել։ Ու հիմա օրումեջ ընտանիքով Եռաբլուր են գնում մայրամուտից հետո։ Սկզբից ցերեկն էին գնում, սակայն, ասում են, լրատվամիջոցները խանգարում էին իրենց նկարելով ու հարցերով։
Հիմա գիշերը 10-11-ին են գնում։ «Միակ տեղն ա, որ առանց վախենալու գնում ենք։ Էնտեղ ոչ մի բանից չես ընկճվում։ Օրինակ՝ գիշերով գերեզմանատուն գնալն ուրիշ հասկացություն է, բայց Եռաբլուրը մեր երկրորդ տունն է։ Էնտեղ բոլոր էրեխեքին գիտենք, ծնողներին արդեն ճանաչում ենք, ոնց որ ընտանիք ենք դարձել»,- նշում է Շահեն Զաքարյանը։
Այժմ Տիգրանին երազներում են փնտրում։ Ռուզաննան հիշում է, որ մի անգամ պարզորոշ երազ է տեսել։ Դա Քարվաճառը տալու օրն էր։ Տիգրանը մեքենայում նստած էր, երբ մայրը դուռը բացել էր՝ հարցնելով, թե արդյոք քնած էր։ Որդին պատասխանել է, թե արդեն չէ։
«Ինքը կտրուկ ժեստեր ուներ, թե իբր քնից արթնացրեցիր։ Նստեցի մեքենա, Տիգրանին պաչեցի, ու մենք հայտնվեցինք Սովետաշենի աղբավայրի մոտ։ Տիգրանը կանգնեց, նայեց այդտեղ, գլուխը շատ տխուր թափ տվեց։ Ասեցի՝ բալես, դու էն կողմը մի նայիր, դու ա՜յ էն կողմ նայիր, որտեղ կանաչ ա։ Ու մենք երկուսով թեքվեցինք դեպի անծայրածիր կանաչը։ Հետո Տիգրանը տխուր վերցրեց մի փայտ, գետնի վրա գիծ գծեց ու ասեց՝ մամ, էնքան ես լացել, որ այ սենց առու ա եղել»,- ասում է մայրը։
Պատերազմի ու դրանից հետո ստեղծված վիճակի մասին ընտանիքն անպատասխան հարցեր ունի։ Ռուզաննան ասում է․ «Էրեխեքն արյան գնով պահել են դիրքը, ինչո՞ւ տվեցին Քարվաճառը»։ Ամուսինն ավելացնում է, որ ամեն ինչ հասկանալի է, միտումնավոր են արել։
Նարեի կատուն՝ Վասկան, անընդհատ շարժվում է սենյակում։ Նույն անունն է, ինչ ժամանակին Տիգրանի կատվինը։ Նարեն նորից գրկում է կենդանուն։ Ծնողները ժպտում են։
Մենք նայում ենք Տիգրանի պատվոգրերը, հուշ դարձած իրերը, և ժամանակն այստեղ դուրս է բոլոր ձևերից։ Իսկ գրասեղանի տակ նրա սքեյթբորդն է, որը, կարծես, սպասում է, թե Տիգրանը երբ է ներս մտնելու, արագ վերցնի ու դուրս գա տնից։
-
23:55
06.07.26
ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել
Կարդալ ավելին
-
23:13
06.07.26
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Կարդալ ավելին
-
22:30
06.07.26
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
Կարդալ ավելին
-
22:04
06.07.26
Չտեսնված աղետ՝ Լոռիում. քամին ու անձրևը ավերել են Փամբակի 5 բնակավայր
Կարդալ ավելին