Լրահոս
Աշխարհ
20:36
18.09.24
490

Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն

Img default alt hy

59 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։ Նա աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն էր։

Սկիլաչիի մոտ 2022 թվականին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։

Միլանի «Ինտերը» հարգանքի տուրք է մատուցել լեգենդար ֆուտբոլիստին։ Երկրպագուները ծածանել են հսկայական պաստառ, որի վրա գրաված էր․ «1990 թվականին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ»։