Լրահոս
Աշխարհ
16:30
12.01.23
140

Մահացել է բրիտանացի աշխարհահռչակ կիթառահար Ջեֆ Բեքը

Img default alt hy

78 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի վիրտուոզ կիթառահար և «Գրեմմի»-ի յոթակի մրցանակակիր Ջեֆ Բեքը: Նա ռոք երաժշտության պատմության ամենաազդեցիկ երաժիշտներից մեկն Էր:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է BBC-ի ռուսական ծառայությունից: Բեքի մահվան մասին հաղորդվում է Twitter-ի նրա էջում։ «Ընտանիքի անունից խորը վշտով հայտնում ենք Ջեֆ Բեքի մահվան լուրը: Անսպասելիորեն հիվանդանալով բակտերիալ մենինգիտով՝ նա խաղաղությամբ հանգչել Է. դա տեղի ունեցել երեկ», - հայտնել են արտիստի ներկայացուցիչները։ Կիթառահարի գործընկերներն ու երկրպագուներն իրենց ցավակցությունն են հայտնել Բեքի ընտանիքին։ Բեքն իր երաժշտական ​​կարիերան սկսել է 1964 թ.-ին Yardbirds ռոք խմբի հետ։

Նրա հետ միասին թիմում ելույթ են ունեցել Էրիկ Քլեփթոնն ու Ջիմի Փեյջը, իսկ 1965 թ.-ին, երբ Քլեփթոնը հեռացել Է Yardbirds-ից, Ջիմի Փեյջը (հետագայում Led Zeppelin-ի երաժիշտներից մեկը) առաջարկել Է նրան վերցնել այդ կազմում։

Արդյունքում Բեքի կիթառը հնչել Է Yardbirds-ի հիմնական հիթերում (ինչպիսիք են՝ I’m A Man-ը և Shapes Of Things-ը): Yardbirds-ից հեռանալուց հետո Բեքն ստեղծել Է իր սեփական Jeff Beck Group խումբը և թողարկել երկու բլյուզ-ռոք ալբոմ՝ Truth-ը (1968) և Beck-Ola-ն (1969): 1970-ականներին կիթառահարն սկսել է իր սոլո կարիերան։

Բացի այդ, նա համատեղ ստեղծագործություններ Է ձայնագրել այլ երաժիշտների հետ։ 1980-ականներին և 90-ականներին Բեքը ձայնագրություններ է արել Նայլ Ռոջերսի և Rolling Stones-ի վոկալիստ Միք Ջագերի հետ, ինչպես նաև՝ աշխատել Pink Floyd-ի բաս կիթառահար Ռոջեր Ուոթերսի և երգիչ Ջոն Բոն Ջովիի հետ։ ,Նա պարզապես ավելի ու ավելի լավն էր դառնում: Նրա հետ համեմատած՝ մենք բոլորս հասարակ մահկանացուներ ենք», - Բեքի մասին ասել Է Ջիմի Փեյջը: