Լրահոս
Միջազգային
22:40
25.01.22
2 719

Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը

Img default alt hy

Ադրբեջանում մահացել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թառլան Գադիրովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Գադիրովը մահացել է Բաքվի մարզադահլիճներից մեկում. կանչով ժամանած շտապօգնությունը ոչինչ անել չի հասցրել։

Այս տարվա հունվարի 1-ին էլ 54 տարեկան հասակում Երևանում մահացել էր Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը։

Հայրապետովը 1991-2018թթ․ եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։