Լրահոս
Տարածաշրջան
11:30
29.08.22
74

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷԿ կժամանի այս շաբաթ

Img default alt hy

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ Զապորոժիեի ԱԷԿ մեկնելու համար գործակալության պատվիրակությունը կազմվել Է և այնտեղ կժամանի այս շաբաթ:

«ՄԱԳԱՏԷ-ի աջակցության պատվիրակությունն արդեն Զապորոժիեի ԱԷԿ-ի ճանապարհին Է: Հպարտանում եմ, որ գլխավորում եմ այս պատվիրակությունը, որը Զապորոժիեի ատոմակայան կժամանի այս շաբաթ ավելի ուշ»,- օգոստոսի 29-ին գրել Է նա իր Twitter-ում:

Գրոսին նաև հավելել Է, որ «անհրաժեշտ Է պաշտպանել Ուկրաինայի և Եվրոպայի խոշագույն միջուկային օբյեկտի անվտանգությունը»: Twitter-ի ՄԱԳԱՏԷ-ի Էջում նշվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք Է կատարեն պատվիրակության անդամները Զապորոժիեի ԱԷԿ-ում: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է կայանին հասցված ֆիզիկական վնասի գնահատմանը, օբյեկտի անվտանգության և պահպանության համակարգերի աշխատունակության որոշմանը:

Մասնագետները Գրոսիի ղեկավարությամբ պետք Է նաև գնահատեն կայանի անձնակազմի աշխատապայմանները և ընդունեն ատոմակայանի անվտանգության երաշխիքների ապահովման շտապ միջոցներ: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում Է ռուսական զորքերի վերահսկողության ներքո:

Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների և միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: