Լրահոս
Սպորտ
14:45
28.08.22
133

Լուկաս Սելարայանը մասնակցել է ակումբի խաղին

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը մասնակցել է իր ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Կրյու»-ն մրցել է «Ցինցինատի»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ակումբի ամբողջ հանդիպմանը:

«Կոլամբուս Կրյու»-ն Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում այժմ 7-րդն է: