Լրահոս
Հայաստան
18:09
21.01.22
301

Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք

Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը:

«Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-  նշված է հաղորդագրության մեջ: