Լրահոս
Քաղաքական
22:12
02.12.24
174

Լոմով էղնի, լապատկով էղնի, պիտի կրենք. Աննա Հակոբյանի ազգականը 4 մրցակից ունի Գյումրիում

 

Հայտնի են Գյումրիում սպասվող փրայմերիզի 5 մրցակիցների անունները: Այսօր է ավարտվել Փաշինյանի հայտարարած ներկուսակցական ընտրության մասնակիցների գրանցման վերջնաժամկետը: Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար են ուզում դառնալ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը, Գյումրիի ավագանու անդամներ Շավարշ Արամյանն ու Վահագն Մկրտչյանը և Արտյոմ Թումանյանը, որը հիմա ղեկավարում է «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» անունով հասարակական կազմակերպությունը: