Լրահոս
Առողջապահական
16:00
17.07.22
171

Լողավազանները կարող են նպաստել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով վարակմանը

Img default alt hy

Լողավազանում կարող եք վարակվել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով, այս մասին ասել է իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բիլիբոկը։ News.ru-ին տված հարցազրույցում նա նշել է ջրի միջոցով փոխանցվող այլ վտանգավոր վիրուսային հիվանդությունների մասին ևս: Բժիշկը բացատրել է, որ լողավազանում լողալն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ։ Նույնիսկ քլորացված ջրի մեջ տարբեր տեսակի վարակները կարող են երկար պահպանվել, որոնք հեշտությամբ մտնում են օրգանիզմ։

«Ամենատարածված վիրուսները, որոնցով վարակվում են ջրավազաններում, ռոտավիրուսներն ու էնտերովիրուսներն են։ Դրանք, համապատասխանաբար, աղիքային վարակ են առաջացնում, մաշկի վրա կարող է առաջանալ բնորոշ ցան»,- ասել է  փորձագետը։ Բացի դրանից, հեպատիտ A-վիրուսը ևս տարածվում է ջրի միջոցով, զգուշացրել է Բիլիբոկը։

Վարակման աղբյուր կարող են դառնալ ոչ միայն ջուրը, այլև բազրիքներն ու այլ սարքավորումներ։

«Դուք կարող եք վարակվել պապիլոմա վիրուսով, դրանք վիրուսային գորտնուկներ են»,- ասել է բժիշկը: Համապատասխանաբար, մարդու մոտ առկա բոլոր մաշկային դեպքերը (ջրծաղիկ, առաջին և երկրորդ տեսակի հերպես), լողավազանների ջրում որոշ ժամանակ կարող են գոյատևել»,- եզրափակել է իմունոլոգը։

Ամենավտանգավոր բակտերիալ վարակները, որոնցով կարող են վարակվել լողավազանում, Բիլիբոկն անվանել է էնտերոպաթոգեն Էշերիխիա կոլին, դիզենտերիան և Երսինիան: