Լրահոս
Հասարակական
13:23
14.02.22
1 027

Լիտվայում պատվել են հայ մտավորականին․ Ֆելիքս Բախչինյանը՝ «Ասպետի խաչ»» շքանշանակիր

Img default alt hy

Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հրամանագրով Լիտվային մատուցած ծառայությունների համար պարգևատրվել եմ «Ասպետի խաչ» շքանշանով: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայ անվանի գրող, գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը։

news.5tv.am-ի հետ զրույցում հայտնի մտավորականը նշեց, որ նման պատվի նա արժանացել է լիտվացի դասական գրողներին թարգմանելու և  լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի մասին եռալեզու (հայերեն, ռուսերեն և լատիշերեն) 5 մենագրությունների համար։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ինքը հայ առաջին մտավորական է, որ նման պատվի է արժանացել, Բախչինյանն ասաց․

«Ճիշտն ասած չգիտեմ, համենայնդեպս ինձ նման բան հայտնի չէ»։

Գրողը նաև տեղեկացրեց, որ մրցանակը ստանալու հետ կապված խնդիրներ են առաջացել․

«Շքանշանը պետք է ստանամ Լատվիայի ազգային օրը՝ փետրվարի 16-ին, սակայն, ինչպես գիտեք, Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Կիևի օդային տարածքը փակ է։ Այնպես որ, ցավոք, չեմ կարողանա մասնակցել հանդիսավոր միջոցառմանը»,- հավելեց Ֆելիքս Բախչինյանը։