Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:37
08.02.23
87

«ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա, ռուս խաղաղապահները արդյունավետ լուծում են խաղաղության վերականգնման խնդիրները»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։ 

Ըստ նրա՝ միշտ չէ, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները վայելում են ընդունող երկրների վստահությունը: