Լրահոս
Միջազգային
19:10
20.02.22
442

Լև Լեշչենկոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Դինամո» տեղափոխվելու մասին

Img default alt hy

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և Մոսկվայի «Դինամոյի» երկրպագու Լև Լեշչենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը ռուսական ակումբ: Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկացնում է soccer.ru-ն։

«Պետք է ուժեղացնել «Դինամոյի» կազմը, քանի որ խաղացողները բազմաթիվ վնասվածքներ ունեն, պահեստային նստարանը կարճ է: Այժմ ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, խելամիտ սելեկցիա է իրականացնում, ես ամբողջովին վստահում եմ ղեկավարությանը, և Մխիթարյանի տեղափոխությունը դա լավ քայլ է: Նա լավ ֆուտբոլիստ է, տեխնիկայով:

Ամեն ինչ կախված է լինելու նրա հոգեբանական վիճակից, մարդկային որակներից: «Դինամոյում» համերաշխ կոլեկտիվ է հավաքվել, ինչպես նա իրեն այդ կոլեկտիվում կդրսևորի, հայտնի չէ», - ասել է Լեշչենկոն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանով, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը, հետաքրքրվում է Մոսկվայի «Դինամոն»։