Լրահոս
Սպորտ
19:10
11.01.23
93

Լե Գրեն ազատվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Img default alt hy

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ նվազագույնը մինչև աուդիտի ստուգումների արդյունքների հրապարակումը, որն անցկացնում է ֆեդերացիան:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ֆիլիպ Դիալոն, որը կազմակերպության փոխնախագահն էր:

Լե Գրեն քննադատության էր ենթարկվել Զինեդին Զիդանի հասցեին ուղղված խոսքերի համար: «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ FFA-ի նախկին աշխատակիցները նրան նաև մեղադրել են անպարկեշտ վարքագծի մեջ: