Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:05
20.01.26
123

Լավրովը զգուշացնում է «հայ ընկերներին». Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ԵՄ մերձեցմանը

Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակած արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում եզրահանգում կա, թե այս տարի ընտրություններով պայմանավորված Հայաստանի դեմ կակտիվանան հիբրիդային սպառնալիքները: ՔՊ-ականները, որպես կանոն, Ռուսաստանի հետ են կապում այդ սպառնալիքները: Պաշտոնական Մոսկվայում դա տարակուսանք է առաջացնում: