Լրահոս
Միջազգային
14:15
02.03.23
78

Լավրովն ու Բլինքենը Հնդկաստանում են, բայց առանձին չեն հանդիպի

Արդեն երկրորդ օրն է՝ Նյու Դելիում Մեծ 20-յակի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում է: Նիստը նախարարները սկսել են մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այնտեղ է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 

Հնդկաստանում են նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետները: Նրանք վերջին անգամ մի սեղանի շուրջ նստել էին անցած տարվա հուլիսին Ինդոնեզիայում՝ կրկին Ջի 20-ի հավաքի ժամանակ: