Լրահոս
Հասարակական
14:39
18.11.24
260

Լարված իրավիճակ՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ

Img default alt hy

Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից բնակիչներն օգտագործել են՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել, հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից: