Լրահոս
Միջազգային
20:39
21.01.22
309

«Լադանիվան» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթողների թվում է

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը եվրոպական երաժշտական հեղինակավոր մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։

Վեց հոգուց բաղկացած «Լադանիվա» խմբի վոկալիստը հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, որը խմբի միակ հայ անդամն է:

Մրցանակը ստանալիս Ժակլինը բեմից հայերենով շնորհակալություն է հայտնել «Լադանիվայի» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդիրներին՝ իր մայրենի լեզվով կատարվող երգերը լսելու և սիրելու համար։

«Լադանիվան» ներկայացնում էր հենց Հայաստանը:

Music Moves Europe Awards-ը Եվրոպական միության մրցանակն է փոփ և ժամանակակից երաժշտության բնագավառում։ Մրցանակաբաշխության նպատակն է ոչ միայն Եվրոպայում նոր տաղանդներ բացահայտելը, այլև նրանց աջակցելը։ 

«Հայկական երգելը սրտիցս է գալիս, հոգով զգում եմ, բացի այդ, ինձ դուր է գալիս, թե իմ ձայնն ինչպես է հնչում հատկապես հայերենով:

Կարծում եմ, որ աշխարհում քիչ մարդիկ գիտեն, թե հայերենն ինչպես է հնչում, և ես փորձում եմ մեր լեզուն չիմացողներին ցույց տալ՝ որքան գեղեցիկ է այն:

Ինձ շատ են հարցնում, թե ինչ լեզու է, քանի որ անսովոր է, անծանոթ: Ֆրանսիայում հիմնականում ֆրանսերեն և արաբերեն են լսում, մենք նրանց համար դառնում ենք հետաքրքիր, քանի որ նման չենք ոչ ոքի»,- մի առիթով ասել է երգչուհին: