Լրահոս
Հասարակական
20:00
13.12.24
230

Լացելով զանգել են, ասել՝ մամա, թուրքերը մտել են. Ռանչպարի խուճապի շուրջ նոր ասելիք չունի ՀՀ ԱԱԾ-ն

 

Թուրքական սահմանից ընդամենը 250 մետր հեռավորությամբ հայկական Ռանչպար գյուղում կասկածելի ոտնահետքեր են հայտնաբերվել 2 օր առաջ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը սահմանախախտման հավանական փորձի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ սկսելու մասին երեկ է հայտնել ու մինչև այս ժամը որևէ պարզաբանում չի տվել: