Լրահոս
Հասարակական
21:26
28.07.25
215

Կյանքներս կործանվեց, շատ դաժան բան ա. 16-ամյա Յուրային փրկել չի հաջողվել

Պայծառակերպության տոնի օրը ջրահեղձ եղած 16-ամյա տղան Արցախի Շոշ գյուղից էր, տեղահանումից հետո ապրում էր Ազատավանում: Արցախցի երեխան ջրահեղձ է եղել Ազատի ջրամբարում: Ըստ տեղեկությունների՝ 16-ամյա երեխան ընկերների հետ ձկնորսության է գնացել Ազատի ջրամբար, հետո որոշել է լողալ: Ականատսեների հայտնած տեղեկություններով՝ ընկերները փորձել են օգնել խեղդվող տղային, բայց չեն կարողացել: