Լրահոս
Քաղաքական
13:50
13.12.24
191

Կտրված փշալար և կասկածելի ոտնահետքեր՝ հայ-թուրքական սահմանին. Թուրքիայից մտել են Ռանչպա՞ր

 

Հայ-թուրքական սահմանը խախտելու հավանական փորձի մասին ԱԱԾ հաղորդագրությունից ավելի քան 18 ժամ անց, պաշտոնական աղբյուրը որևէ լրացուցիչ պարզաբանում դեռ չի տարածել: Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են արվում՝ ստուգելու դեկտեմբերի 11-ին՝ ժամը 3:20-ի սահմանում, Ռանչպար գյուղի մոտ սահմանախախտման հավանական փորձի վերաբերյալ: Ի՞նչ վիճակ է թուրքական սահմանի մոտ գտնվող հայկական բնակավայրում: