Լրահոս
Մշակույթ
14:45
14.12.24
280

Կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը

Img default alt hy

Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։

Հնարավոր է սա text նկարն է