Լրահոս
Միջազգային
21:38
16.02.22
516

Կրքերը թեժանում են․ Զելենսկիի հրամանագրով՝ Ռուսաստանը սպառնալիք է Ուկրաինայի համար

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հատուկ հրամանագրով հաստատել է պետության անվտանգության ապահովման ռազմավարությունը, որում հայտարարվել է ՌԴ-ից եկող «սպառնալիքների» մասին։

Փաստաթուղթն այսօր՝ փետրվարի 16-ին հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

Հաստատված ռազմավարության համաձայն, փաստաթուղթը, մասնավորապես, սահմանում է «Ուկրաինայի անվտանգության իրական և պոտենցիալ սպառնալիքները, ազգային անվտանգության ոլորտի պետական քաղաքականության ուղղություններն ու խնդիրները, ու այլ հիմնադրույթներ»։