Լրահոս
Միջազգային
17:30
14.02.22
182

Կրեմլում ակնկալում են, որ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց

Img default alt hy

Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցելուց փաստաթղթավորված հրաժարումը առարկայորեն կնպաստեր առավել նշանակալից պատասխանին՝ Ռուսաստանի այն մտահոգություններին, որոնք վերաբերում են անվտանգության երաշխիքներին։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն BBC ռադիոյի եթերում չէր բացառել, որ Կիևը կարող է հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ծրագրերից՝ «պատերազմից» խուսափելու համար։

Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափի՝ իր քաղաքացիների կյանքը փրկելու համար, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ծրագրերն ամրագրված են Սահմանադրությամբ։