Լրահոս
Հասարակական
22:10
13.01.23
306

«Կպառկեմ, կգաս վրովս կէթաս». մուրճով ու լոմով ոստիկաններ և բնակիչների անեծքներ՝ Ֆիրդուս թաղամասում

Այսօր լարված իրավիճակ է եղել Երևանի Ֆիրդուս թաղամասում: Ոստիկանների ու քաղաքացիների միջև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, երբ ոստիկաններն ուզեցել են մտնել թաղամասի տներ ու պահեստներ: 

ԴԱՀԿ աշխատակիցները բնակիչներին ասել են՝ կա դատարանի որոշում, ըստ որի, պետք է ապահովեն Հայաստանի փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի մուտքը թաղամասի տներ ու պահեստներ: Բնակիչները վստահ են՝  պետության ներկայացուցիչները իրենց տները քանդելու են, իսկ իրենց փողոց են գցելու: