Լրահոս
Քաղաքական
11:23
07.10.22
278

Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր, վիրավոր չկան, այս պահի դրությամբ  փոխհրաձգություն չկա։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգել են, որ  թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: