Լրահոս
Հասարակական
19:30
01.12.24
432

Վրաերթ՝ Կոտայքում․ քաղաքացին հոսպիտալացվել է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տարածքում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում եմ վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։